Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն Մայր տաճարում նշվել է Խաչվերացի թափոր-անդաստանը

14 Սեպտեմբերի 2025, 19:50

Մշակույթ

Այսօր Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն Մայր տաճարում տեղի է ունեցել Խաչվերացի թափոր-անդաստանը, որը Խաչափայտի գերեվարությունից վերադարձն է խորհրդանշում:

«Հավատացյալներն իրենց աղոթական ներկայությամբ մասնակից են եղել մեծաշուք արարողությանը, որը դարերով փոխանցվել է մեզ:

Մինչ արարողությունը՝ Սուրբ խաչը զարդարվել էր գույնզգույն ծաղիկներով և ռեհանով: Շարականների երգեցողությամբ թափորը հաղթական սուրբ նշանը դուրս է բերել եկեղեցուց և պտտեցրել նրա շուրջը: Այս ընթացքում թեմակալ առաջնորդը, «Տեր ողորմեա» ասելով, անուշահոտ վարդաջուր է ցողել ժողովրդի վրա, ապա Սուրբ Խաչը բարձրացնելով՝ խաչակնքել և անդաստանի արարողությամբ խնդրել Տիրոջից, որ օրհնի, պահպանի երկրի չորս կողմերը»,- նշված է «Մոսկվայում հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքում:

Հիմա եթերում