Վլադիմիր Պուտինը պարգևատրել է բժիշկ Միսակ Առուշանյանին

16 Սեպտեմբերի 2025, 10:10

Հայեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Կամչատկայի երկրամասի բուժաշխատողներին և պարգևատրել նրանց պատվոգրերով՝ ծայրահեղ պայմաններում ցուցաբերած անձնուրաց օգնության համար։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։

Պարգևատրվածների թվում է բժիշկ Միսակ Առուշանյանը։

«Ծայրահեղ պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերելիս բարձր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության համար Կամչատկայի երկրամասի պետական բյուջետային առողջապահական հաստատության «Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքային թիվ 2 հիվանդանոց» բժշկական հաստատության բժիշկ Միսակ Գեղամի Առուշանյանին պարգևատրել Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգրով»,-ասվում է փաստաթղթի տեքստում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը պարգևատրել է նաև Կամչատկայի երկրամասի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին, ով ծնունդ է ընդունել երկրաշարժի ժամանակ։