Պուտինը շնորհավորել է Եվգենի Պետրոսյանին 80-ամյակի կապակցությամբ

16 Սեպտեմբերի 2025, 14:50

Հայեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երգիծաբան, գրող, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանին հոբելյանի կապակցությամբ՝ կարևորելով նրա վարպետությունն ու իմպրովիզատորի տաղանդը։ Շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Հարգելի՛ Եվգենի Վահանի, ընդունեք շնորհավորանքներս 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Էստրադայի բազմաթիվ սիրահարներ և՛ մեր երկրում, և՛ նրա սահմաններից հեռու Ձեզ ճանաչում են որպես հրաշալի արտիստ, բարձր են գնահատում ձեր վարպետությունն ու իմպրովիզատորի տաղանդը, անկրկնելի հումորն ու հմայքը, ինչպես նաև անսահման նվիրվածությունը Ձեր ընտրած մասնագիտությանը»,- ասված է շնորհավորանքում։

ՌԴ նախագահն արտիստին մաղթել է առողջություն, ոգեշնչում և ստեղծագործական երկարակեցություն։

Հիմա եթերում