Վլադիմիրի հայերը նշել են Խաչվերացի տոնը
17 Սեպտեմբերի 2025, 12:44
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում հայ համայնքը նշել է Խաչվերացի տոնը։ Հանդիսությունը տեղի է ունեցել Տեր Աբգար քահանա Աբգարյանի հովվապետական առաջնորդությամբ։
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: