Միանգամայն հնարավոր է, որ Ալիևն իր սեփական խաղն է խաղում. Դմիտրի Ռոդիոնով

18 Սեպտեմբերի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին:

«Հարց է առաջանում, թե ինչու է հենց հիմա դա տեղի ունենում։ Հնարավոր է, որ դա արվում է Թրամփի վերելքի շրջանում, ով, ըստ երևույթին, որոշել է, որ ինքը դարձել է տարածաշրջանի տերը և կարող է այնտեղ տնօրինել։ Հետևաբար, Լոնդոնը ցույց է տալիս, որ դա այդպես չէ, իրականում այս տարածաշրջանը նրա հետաքրքրությունների գոտին է: Եվ այստեղ, իհարկե, շատ հարցեր կան Ադրբեջանին, որն, ի դեպ, սկսել է շատ ակտիվ քծնել Թրամփին։ Միանգամայն հնարավոր է, որ Ալիևն իսկապես սեփական խաղն է վարում՝ փորձելով այնտեղ հնարավորինս շատ արտատարածաշրջանային խաղացողներ ներգրավել՝ բախելով նրանց շահերը և խաղալով նրանց հակասությունների վրա՝ այդպիսով Ադրբեջանը վերածելով տարածաշրջանային լուրջ խաղացողի», — ասել է Ռոդիոնովը։

Փորձագետի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև որոշակի հակասություններ կան, և Անկարան բացարձակապես չի ցանկանում, որ Ամերիկան ներխուժի իր ազդեցության գոտի, կան նաև որոշակի հակասություններ Նահանգների և Բրիտանիայի միջև։ Եվ Ալիևը դրանից բավական հմտորեն օգտվում է, և նա մենակ չէ։ Նույնությամբ,դեռ նրանից առաջ, դրանով սկսել է զբաղվել Փաշինյանը՝ այնտեղ ձգելով և՛ ամերիկացիներին, և՛ ֆրանսիացիներին։ Ուստի, իհարկե, դա ոչ մի լավ բան չի խոստանում։ Հետագայում մենք կտեսնենք, որ Անդրկովկասն, ըստ էության, կվերածվի այն տարածաշրջանի, ինչպիսին եղել է մինչև Ռուսաստանի կայսրությանը միանալը», — եզրափակել է Ռոդիոնովը։