Տիգրան Բարսեղյանը գրավել է «Դունայսկա Ստրեդա»-ի դարպասը

21 Սեպտեմբերի 2025, 11:50

Սպորտ

Բրատիսլավայի «Սլովան» ֆուտբոլային ակումբը Սլովակիայի առաջնության 8-րդ տուրում 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել մրցակցի՝ «ԴԱԿ 1904 Դունայսկա Ստրեդա»-ի նկատմամբ։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրել է 89 րոպե: Հանդիպման սկզբում նա բացել է հաշիվը՝ խփելով իր 4-րդ գոլը ընթացիկ առաջնությունում։

Հայ հարձակվողից բացի «Սլովան»-ի կազմում աչքի են ընկել Մարկո Տոլիչն ու Սեզար Բլեքմենը: