Թամարա Հայրապետյանի ֆիլմն ընդգրկվել է միջազգային փառատոնում
24 Սեպտեմբերի 2025, 00:15
Սեպտեմբերի 26-28-ը Վլադիկավկազում տեղի կունենա «Ալանիա» վավերական կինոյի առաջին միջազգային փառատոնը: 25 երկրներից ստացված ավելի քան 300 հայտերից մրցութային ծրագրում ընտրվել է 39 ֆիլմ:
Դրանց թվում է հայ ռեժիսոր Թամարա Հայրապետյանի «Լոլա» ֆիլմը։ Սյուժեի կենտրոնում պարուհին է, ով վերապրում է քրոջ մահը։
«Համաշխարհային պրեմիերա» բաժնում կներկայացվի նաև ռեժիսոր Ալեքսանդր Կոնոնովի «Finding Garik» կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը պատմում է Գարիկի կյանքի մասին, ով խորապես կապված է Հայաստանի և նրա մշակույթի հետ։