Ռեժիսոր Աննա Մելիքյանն ու բարերար Գոռ Նահապետյանը նկարահանվել են Խաբենսկու բարեգործական հիմնադրամի մասին ֆիլմում
20 Հուլիսի 2023, 19:50
Ռեժիսոր Աննա Մելիքյանը և բարերար Գոռ Նահապետյանը նկարահանվել են Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամի մասին պատմող «Ինչպես երեխա դարձա» վավերագրական ֆիլմում, որը նվիրված է հիմնադրամի 15-ամյակին:
Ֆիլմը ներկայացնում է հիմնադրամի գործունեությունը: Բարեգործական հմնադրամն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին և մեծահասակներին:
Ֆիլմում նկարահանվել են նաև ռեփեր Բաստան, գրող Ալեքսանդր Ցիպկինը, հասարակական գործիչ Նյուտա Ֆեդերմեսերը, հիմնադրամի կամավորներն ու սաները: Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին: Հիմնադրամը զբաղվում է գլխուղեղի և ողնուղեղի օնկոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաների և երիտասարդ չափահասների օգնության կազմակերպմամբ: