Մանվել Կիրակոսյանը՝ ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ

30 Սեպտեմբերի 2025, 14:45

Հայեր

Մ. Ն. Ռումյանցևի (Կարանդաշ) անվան կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանի դասախոս Մանվել Կիրակոսյանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման:

Մշակույթի և արվեստի գործիչների պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՌԴ մշակույթի նախարարության Մեծ կինոսրահում:

Մրցանակները հանձնել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։