Պուտինը Տաջիկստանում հանդիպում կանցկացնի Ալիևի հետ
08 Հոկտեմբերի 2025, 20:19
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ ՌԴ նախագահը երեք օրով պետական այցով կգտնվի Դուշանբեում։ Նա կմասնակցի «Ռուսաստան — Կենտրոնական Ասիա» հերթական գագաթնաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։