Ասում են՝ գումարները հավաքեք, դուք ձեր ուժերով, ինչքան կարող եք, արեք. վանաձորցիներ

13 Հոկտեմբերի 2025, 18:00

Բոլոր

Դիմել ենք քաղաքապետարան, նախարարություն, բայց նույն պատասխանն ենք ստացել՝ գումարները հավաքեք, դուք ձեր ուժերով, ինչքան կարող եք, արեք: Այս մասին Վանաձորում անցկացված հարցման ժամանակ ասել են բնակիչները՝ խոսելով իրենց սոցիալական խնդիրների մասին:

Բնակիչների խոսքով՝ անձրևաջրերը լցվում են տները: «Անձրևաջուրը, կեղտը լցվում է տունը: Ո՞ր թիվն է, ի՞նչ պետությունում ենք ապրում»,- ասում է վանաձորցիներից մեկը:

Հարցվածներից մեկի խոսքով՝ արդեն 7-8 տարի է՝ ջուրը մշտական թափվում է, մանավանդ ձնհալից հետո:

Բնակիչները նշում են՝ ոչ մի տեղից օգնություն չեն ստացել:

Մանրամասները տեսանյութում:

Հիմա եթերում