Արագածոտնի թեմի հոգևորականներին բերման են ենթարկել՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությունների առնչությամբ

15 Հոկտեմբերի 2025, 12:44

Քաղաքականություն

Հովհաննավանքի հոգևորական Տեր Արամը Հանրայինի հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով: Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով: