Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլև պատանդ․ Արման Թաթոյան
15 Հոկտեմբերի 2025, 15:28
Սամվել Կարապետյանի մեղադրանքում չկա իրավաբանություն, պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» քաղաքական շարժման առաջնորդ Արման Թաթոյանը:
«Կարծում եմ, որ սա վաղուց ծրագրված քայլ էր՝ քաղաքական հստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով»,- ասել է նա:
Թաթոյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանը պատանդի կարգավիճակում է: Նրա խոսքով՝ գործարարին ազատությունից զրկելով իշխանություններն ունեն հստակ նպատակ՝ հետ պահել Կարապետյանին իր գործունեությունից։