Արսեն Արիստակեսյանի «Համրը» ֆիլմը մրցանակ է ստացել Միլանի միջազգային փառատոնում

19 Հոկտեմբերի 2025, 16:45

Մշակույթ

Ռեժիսոր և սցենարիստ Արսեն Արիստակեսյանի «Համրը» կարճամետրաժ ֆիլմը Միլանում կայացած «Sport Movies & TV» 43-րդ միջազգային փառատոնի եզրափակչի մրցանակակիրների շարքում է։ Ֆիլմը մասնակցել է «Խաղարկային ֆիլմ» անվանակարգին և արժանացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված Կինոյի և հեռուստատեսության միջազգային ֆեդերացիայի (FICTS) կազմակերպած մրցույթի ժյուրիի ուշադրությանը։

Ինչպես հայտնել է FICTS-ի խորհրդի անդամ Եվգենի Բոգատիրևը, փառատոնի բոլոր դափնեկիրները կներառվեն 2026 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մշակութային ծրագրում։ Ձմռանն այդ ֆիլմերը կցուցադրվեն օլիմպիական գյուղերում և կինոթատրոններում։