Չեռնոգորիան դադարեցրել է առանց վիզայի մուտքը Հայաստանի քաղաքացիների համար
18 Հոկտեմբերի 2025, 11:35
Միգրացիոն քաղաքականությունը Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցնելու շրջանակներում Չեռնոգորիայի կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների մուտքի վերաբերյալ փոփոխությունները։ Այսուհետ Հայաստանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի և Քուվեյթի քաղաքացիները չեն կարողանա այցելել երկիր առանց վիզայի:
Հաջորդ փուլերում նախատեսվում է վերանայել վիզային ռեժիմը նաև այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար։