Պյատիգորսկից Թամարա Քեշիշյանը դարձել է Միտյա Ֆոմինի շոուի հերոսուհին
25 Հուլիսի 2023, 09:17
Պյատիգորսկում Վարդավառի տոնակատարության ժամանակ Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում նկարահանվել է երաժիշտ Միտյա Ֆոմինի հեղինակային նոր շոուն։ Այս մասին հայտնում է Պյատիգորսկի հայ համայնքը իր տելեգրամյան ալիքում։
Նախագծի հերոսուհին Պյատիգորսկի հայ համայնքի կանանց խորհրդի նախագահ Թամարա Քեշիշյանն էր։
Շոուն ներկայացնելու է Ռուսաստանի 8 շրջանները։
Միտյա Ֆոմինը կհանդիպի մարդկանց և կիմանա երկար ապրելու գաղտնիքը։
Առաջին եթերաշրջանը կցուցադրվի այս աշնանը, հաղորդումը կկոչվի «100»։