Tashir Arena անալոգը չունեցող երևանյան կրկեսը բացվեց
25 Հոկտեմբերի 2025, 12:16
Հոկտեմբերի 24-ին պաշտոնապես իր դռները բացեց Tashir Arena-ն։ Շուրջ 11 տարվա ընդմիջումից հետո Երևանն ունեցավ իր կրկեսը։ Tashir Arena-ի հանդիսավոր բացմանը ներկա էին հասարակական և մշակութային գործիչներ, ինչպես նաև բազմաթիվ երեխաներ, որոնք առաջին անգամ էին կրկեսային ներկայացում տեսնում։
Կրկեսի նոր շենքի ամենայուրահատուկ հատվածը գմբեթն է, որի բարձրությունը 27 մետր է։ Վերակառուցված կրկեսը հագեցած է մուլտիմեդիա, ձայնային և լուսավորության նորագույն սարքավորումներով։ Դահլիճը նախատեսված է 2000 հանդիսատեսի համար։
Կրկեսային արտիստ Սոս Պետրոսյանը նշում է․ «Ունենք շքեղ կրկես, որը չունի իր անալոգը ոչ միայն մեր տարածաշրջանու, ԱՊՀ-ի երկրներում, այլ ամբողջ աշխարհում»։
Նախագծի վրա «Տաշիր» ընկերությունների խումբը ծախսել է 55 միլիոն դոլար։ Շենքը նախագծված է կրկեսային ներկայացումների, սպորտային միջոցառումների, համերգների, կոնֆերանսների և մանկական միջոցառումներ իհամար։
Tashir Arena-ի առաջին ներկայացումը ETERNIA շոուն էր։ Նախագծի վրա աշխատել են ավելի քան 150 արտիստներ, ռեժիսորներ և պրոդյուսերների միջազգային թիմ։ Միջազգային արտիստների խումբը և ժամանակակից տեխնոլոգիաները շոուն դարձրել են համաշխարհային մակարդակի բեմական իրադարձություն։