Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրներն ունեն Հայաստանի հետ. Էրդողան
30 Հոկտեմբերի 2026, 15:10
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող շփումներին։
«Այսօր Թուրքիան Ադրբեջանից ստանձնում է մեր կազմակերպության նախագահությունը։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը նշանակալի հնարավորություններ կստեղծեն ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Ես աջակցում եմ մեր ադրբեջանցի եղբայրների՝ Հայաստանի հետ իրականցվող շփումներին և հայտարարում, որ շարունակելու ենք հնարավորինս նպաստել կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։
Էրդողանը հավելել է, որ տարածաշրջանում հակամարտությունը ոչ մի կողմի օգուտ չի բերում և լուրջ հետևանքներ է ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի և էներգետիկ շուկաների համար։