Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն

29 Հոկտեմբերի 2025, 20:56

Սպորտ

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան։

Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ Ալեքսանդրա Գրիգորյանը բարձրացրեց 85 կգ, 89 կգ, 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացավ ոսկե մեդալի: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 112 կգ, 116 կգ, 123 կգ եւ դարձյալ առաջինն էր։

Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանի 214 կգ արդյունքով առաջինն էր։

Հիմա եթերում