Արամ Մնացականովը՝ Պետերբուրգի լավագույն ռեստորանատեր
31 Հոկտեմբերի 2025, 19:13
Պետերբուրգցի հայտնի ռեստորանների սեփականատեր Արամ Մնացականովը ճանաչվել է «Լավագույն ռեստորատոր»՝ ըստ «Ի՞նչ, որտե՞ղ ուտել Սանկտ Պետերբուրգում» մրցանակաբաշխության արդյունքների:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ միավորելով առաջատար շեֆ-խոհարարներին, ռեստորաանատերերին և գուրմաններին:
Ժողովրդական քվեարկությանը մասնակցել է ավելի քան 231 հազար մարդ, և հենց Մնացականովն է ճանաչվել լավագույնը ռեստորանային մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Նշենք, որ նրան են պատկանում «Probka», «Mama Tuta», «Mina», «R14» և մի շարք այլ ռեստորաններ։