Փաշինյանին չի հաջողվի պահել իշխանությունը․ Հայաստանի բնակիչներ

31 Հոկտեմբերի 2025, 15:30

Հայեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերսկսել է մարզային այցերը։ Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք դրանով Փաշինյանն ուզո՞ւմ է պահել կապը ժողովրդի հետ, թե՞ արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը։

«Նա ուզում է պահել իր իշխանությունը։ Բայց դժվար թե ստացվի, քանի որ ժողովրդի 90 տոկոսը հասկացել է։ Միայն 10 տոկոսը նրան չի փրկի»,- ասել է բնակիչներից մեկը։

«Միայն ասֆալտ սարքելով չէ»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից։

Հարցվածները նաև չեն բացառում, որ դա քարոզչական արշավ է։

Հիմա եթերում