Ալբանիայում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մերի Միսակյանը նվաճել է բրոնզե մեդալ:
69 կգ քաշային կարգում Միսակյանը երկամարտի 210 կգ (92+118) արդյունքով գրավել է երրորդ տեղը:
Չեմպիոն է դարձել Մարտինա Դոլեգան (Լեհաստան)՝ 220 կգ (102+118):