Հաղարծինում ավտոբուս է շուռ եկել. կա 18 տուժած
02 Նոյեմբերի 2025, 16:27
Հաղարծինում ավտոբուս է շուռ եկել, կա 18 տուժած։ Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում եղել են Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ։
BusVoyage ընկերությունից NEWS.am–ին հայտնել են, որ նախնական տվյալով ճանապարհին հողաթումբը փլուզվել է, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։
«Լուրջ վնասվածքներ չկան»,– հայտնեցին ընկերությունից։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։