Երևանում Մոսկվայի պետական համալսարանը կկազմակերպի «Ռուսաստան, Հայաստան և Իրան. հարաբերությունները նոր աշխարհաքաղաքական պայմաններում» գիտաժողով

26 Հուլիսի 2023, 23:30

Կրթություն

Մոսկվայի պետական համալսարանը հոկտեմբերի 30-ին Երեւանում կանցկացնի համատեղ միջազգային գիտագործնական համաժողով՝ «Ռուսաստան, Հայաստան և Իրան. հարաբերությունները նոր աշխարհաքաղաքական պայմաններում»՝ ռուս, հայ և իրանցի փորձագետների մասնակցությամբ։ Աշխատանքային լեզուները կլինեն ռուսերենը և անգլերենը։

Համաժողովի հովանու ներքո հոկտեմբերի 31-ին կանցկացվի առցանց երիտասարդական նիստ, որի ընթացքում Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից ժամանած ուսանողները նույնպես կկարողանան մտքեր փոխանակել օրակարգի շուրջ՝ թեմատիկ կլոր սեղանների ժամանակ հանդես գալով զեկույցներով։