Տեղահանված արցախցիներին իրավախորհրդատվական օգնություն տալու համար աշխատանքային խումբ է ձևավորվել

04 Նոյեմբերի 2025, 14:45

Քաղաքականություն

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որով իրազեկում է տեղահանված արցախցիներին, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-17:00-ը կարող են դիմել Արցախի ներկայացուցչություն (ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա), որտեղ գործում է համապատասխան աշխատանքային խումբ:

«Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել նշված  (099 948765, 091 948765) հեռախոսահամարներով»։