Վլադիմիր Պուտինը Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

04 Նոյեմբերի 2025, 22:30

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ազգային միասնության օրը։ Այդ օրը պետական պարգևներ են ստացել նաև այլ կրոնական դավանանքների ներկայացուցիչներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել երկրում ազգամիջյան և միջկրոնական համերաշխության ամրապնդման գործում: