Արման Հայրիյանը՝ Մոսկվայի «Մեծ բեմ» միջազգային մրցույթի արծաթե մեդալակիր
07 Նոյեմբերի 2025, 19:34
Արման Հայրիյանը դարձել է Մոսկվայում կայացած «Մեծ բեմ» միջազգային երաժշտական մրցույթի արծաթե մեդալակիր: «Դիզակ ԱՐՏ» մշակութային կենտրոնի ներկայացուցիչն ընդգրկվել է 13-15 տարիքային խմբի լավագույն մասնակիցների եռյակում:
Փառատոնը համախմբել է տարբեր երկրների պատանի տաղանդներին՝ ցուցադրելով վարպետության բարձր մակարդակ և ստեղծագործական ոգեշնչող մթնոլորտ: