«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մրցանակների է արժանացել հոլիվուդյան միջազգային կինոփառատոնում

11 Նոյեմբերի 2025, 18:30

Հայեր | Մշակույթ

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մրցանակներ է ստացել Հոլիվուդում կայցած «ARPA» միջազգային կինոփառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհին։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ Աննա Մաքսիմը ստացել է «Ծագող աստղ» մրցանակը:

Ֆիլմը պատմում է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և կարիերայի մասին։

Հիմա եթերում