«Մանկավարժի կարծիքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ»․ Սևակ Խաչատրյանն ամփոփել է քարոզարշավը

13 Նոյեմբերի 2025, 22:27

Քաղաքականություն


Այսօր Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել «Հաղթանակ» դաշինքի հանրավաք-երթը, որին ամփոփիչ ելույթով հանդես է եկել Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։

«Այսօր հավաքվել ենք ամփոփելու քարոզարշավը, իսկ վաղը հավաքվելու են նրանք։ Վաղը մենք կտեսնենք տարբեր ավտոբուսներ, Վաղարշապատ համայնքի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանց։ Վաղը հավաքին կարծես ներկա է լինելու նաև իրենց քաղաքակական հայրը, դրա համար էլ փորձելու են մարդկանց մեծ թիվ ապահովել»,- նշել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն Վաղարշապատի դպրոցների ուոսուցիչներին, տնօրեններին կանչել է մարզպետարան և հորդորել, որ ընտանիքի բոլոր անդամները մասնակցեն ընտրությանը։

«Սիրելի՛ մանկավարժներ, դուք մեր էլիտան եք, և ես վստահ եմ՝ մանկավարժի կարծիքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ»,- եզրափակել է համայնքապետի թեկնածուն։

Հիմա եթերում