Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հինգերորդ փուլ

14 Նոյեմբերի 2025, 10:25

Սպորտ

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հինգերորդ փուլ: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերեցիայից:

Չորրորդ փուլում Գաբրիելը 2.5:1.5 հաշվով հաղթել է 2701 վարկանիշ ունեցող ամերիկացի գրոսմայստեր Ավոնդեր Լիանգին: