ՀՀ ոստիկանները հայտնաբերել են Ռուբեն Թաթուլյանին՝ «Ռոբսոնին»․ նրան չեն հանձնի ՌԴ-ին
14 Նոյեմբերի 2025, 15:03
Նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռուբեն Թաթուլյանը: Այս մասին լրատվամիջոցներին ասել են Գլխավոր դատախազությունից։
Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով: