Նախաքննական մարմինը փորձում է դատարանին մոլորեցնել․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

15 Նոյեմբերի 2025, 13:56

Քաղաքականություն

Քննիչի ու հսկող դատախազի եզրահանգումները տրամաբանության կանոններից դուրս են։ Այս մասին հայտարարել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արշակ Վարդանյանը։

«Ցանկացած միջնորդություն, որ քննվում է դատարանում, հետևյալ կանոնն ունի․ կալանքի միջնորդությունները քննվում են դռնփակ, բայց կողմը իրավունք ունի բարձրացնել դռնբաց քննարկելու հնարավորությունը, բայց քննիչը և դատախազը, որպես կանոն, հրաժարվում, խուսափում են դրանից։ Նրանք ունեն դրա օբյեկտիվ պատճառները, քանի որ այն, ինչ տեղի է ունենում նիստերի դահլիճում, վստահեցնում եմ ձեզ, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ հարց է ծագելու՝ ի՞նչ մեղադրանք է սա։ Թե՛ կոչի, թե՛ փողերի լվացման դրվագներն առանձին երևույթ են, և քննիչի ու հսկող դատախազի եզրահանգումները տրամաբանության կանոններից դուրս են»,- նշել է նա։ն

Նրա խոսքով՝ իրենք յուրաքանչյուր նիստով դատարաններին փորձում են ներկայացնել այն փաստարկները, որոնցով նախաքննական մարմինը կամ վարույթի հանրային մասնակիցները փորձում են դատարանին մոլորեցնել։

Հիմա եթերում