Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել
15 Նոյեմբերի 2025, 18:45
Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից: Տարոսը մյուս քաղբանատարկյալներին»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Ֆիդանյանի ձերբակալությունը «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քաղաքական հետապնդումների շրջանակում է տեղի ունեցել։ Ֆիդանյանին ձերբակալել էին «արդարադատությանը խոչընդոտելու» «կասկածով»։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ ավելի վաղ հաղորդում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով ինքն էր վիրավորական արտահայտություն հնչեցրել փոդքասթի հեղինակների հասցեին, նրանք էլ հակադարձել էին։