Ի աջակցություն Սամվել Կարապետյանի՝ քաղաքացիները երկուշաբթի լինելու են դատարանի դիմաց

15 Նոյեմբերի 2025, 21:45

Քաղաքականություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերում, որոնցով հայտնում են, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ին շարժման անդամները լինելու են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գրեթե հինգ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։

Հիշեցնենք, նոյեմբերի 17-ին՝ առավոտյան 10։00-ից դատարանը սկսելու է քննել ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացրած միջնորդությունը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։