Բաքու այցելած իշխանության պատվիրակները հանդիպել են Ալիևի օգնականի հետ

22 Նոյեմբերի 2025, 19:05

Հայեր

Հայաստանի քաղհասարակության անդամները հանդիպել են ադրբեջանցիների խմբի հետ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քննարկումներ են արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, մոտ ապագայում իրականացվող համատեղ նախագծերի վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղիղ կապեր հաստատել փորձագիտական խմբերի միջև, շարունակել աշխատանքային մակարդակով շփումները և պլանավորել ապագա փոխայցելություններ։ Քաղհասարակության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, հարցեր ուղղել նրան։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։