Դատական նիստերին գալիս եմ՝ բարի կամք դրսևորելով. Ռոբերտ Քոչարյան
24 Նոյեմբերի 2025, 13:24
Ես դիմել եմ արհեստական բանականությանը՝ արդյոք հնարավոր է առանց քրեական հոդվածի մեղադրյալի կարգավիճակ ունենալ, կամ կա արդյոք այս երկրագնդի վրա այնպիսի մի երկիր, որտեղ դա հնարավոր է։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Շատ երկար աշխատելուց, ամբողջ այդ big data-ն մշակելուց հետո ինձ ասել է՝ սա աբսուրդ է և անհնարին։ ԱԲ-ն ինձ ասաց, որ չկա աշխարհում նման դեպք, նույնիսկ վերջին 100 տարվա մեջ նման բան չի եղել։ Եթե մենք ողջամտությամբ շարժվենք, ապա մենք այս դատական նիստերին չպետք է գանք։ Ավելի շատ այս նիստերին գալիս եմ բարի կամք դրսևորելով»,- դատական հերթական նիստին ասել է Քոչարյանը: