Իշխանության միջամտությունը կրոնական կյանքին անթույլատրելի է և կործանարար. Վլադիմիր Լեգոյդա

24 Նոյեմբերի 2025, 22:30

Քաղաքականություն

Մոսկվայի պատրիարքարանի հասարակության ու ԶԼՄ-ի հետ եկեղեցու հարաբերությունների սինոդալ բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան «Ապագա» 8-րդ միջազգային երիտասարդական ֆորումի շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում հոգևորականների ձերբակալություններին։

«Ես կցանկանայի այսօր աշխարհում տեղի ունեցողը, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների հետ կապվածը, դիտարկել ավելի լայն համատեքստում։ Այս միտումը, որը սկսվել է առնվազն 20-րդ դարի վերջից, ցույց է տալիս, որ կրոնը հասարակական-քաղաքական կյանքի եզրագծից, ուր այն դուրս էր մղվել լուսավորության մոդելով, վերադառնում է կենտրոն։ Եվ այս վերադարձը բարդ է: Շատ լավ է, որ կրոնը, կրոնական կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես բարոյական կամերտոն, այդ թվում՝ հասարակական-քաղաքական դաշտում տեղի ունեցողի համար։

Իսկ երբ քաղաքական իշխանությունը սկսում է կոպտորեն միջամտել կրոնական կյանքին, սկսում է օգտագործել կրոնական «քարտը» կամ փորձում է որոշակի ուժային մեթոդներով ազդել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, քահանաների, առաջնորդների, եպիսկոպոսների վրա, դա, իհարկե, անթույլատրելի և կործանարար է, առաջին հերթին, իշխանության համար։ Եվ այն օրինակները, որոնք մենք այսօր տեսնում ենք հետխորհրդային տարածքի մի քանի երկրներում, բավականին տխուր են։

Ես կարծում եմ, որ դա մտածելու առիթ է, և ոչ այնքան ակադեմիական, որքան հենց քաղաքական մտածելու առիթ իշխանության ներկայացուցիչների համար։ Որովհետև ես դրական ելքեր չեմ տեսնում այն իրավիճակից, որում նրանք հայտնվել են իրենց գործողություններով»,- ասել է Լեգոյդան։