Պրոդյուսեր Արթուր Սարգսյանը սկսել է «Պիկ ժամ» մարտաֆիլմի 4-րդ մասի աշխատանքները
28 Նոյեմբերի 2025, 21:30
Սկսվել են Ջեքի Չանի և Քրիս Թաքերի մասնակցությամբ «Պիկ ժամ» մարտաֆիլմի 4-րդ մասի աշխատանքները։
Ըստ Variety-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ խնդրել է «Paramount» ստուդիային այն «վերակենդանացնել»։
Ամերիկահայ պրոդյուսեր Արթուր Սարգսյանը «Պիկ ժամ» ֆիլմաշարի պրոդյուսերն է։ Առաջին մասը նկարահանվել է 1998 թվականին։ Նա ոչ միայն համաշխարհային հիթ դարձած ֆիլմաշարի, այլև «Օտարերկրացի», «Ֆլեշբեք» և «Իռլանդացին» ֆիլմերի պրոդյուսերն է։