Պահիր ազգս, Եկեղեցիս ու Հայաստանս, փրկիր և ազատիր թշնամիներից. Գարեգին Բ
29 Նոյեմբերի 2025, 15:13
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ուզերձում նշել է․ «Պահիր ազգս, Եկեղեցիս ու Հայաստանս, փրկիր և ազատիր թշնամիներից»։