Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Մ20 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
29 Հուլիսի 2023, 16:23
Հայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական մեդալն է նվաճել Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 198 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ մարզուհին փոքր բրոնզե մեդալ նվաճել է նաև պոկում վարժությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել է Եվրոպայի Մ23 չեմպիոն։