Ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին ցմահ ազատազրկում է սպառնում

03 Դեկտեմբերի 2025, 15:45

Քաղաքականություն

Եկատերինբուրգում ավարտվել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկու դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Նրան մեղադրում են երկու սպանություն կազմակերպելու և 2000-ական թվականներին Սվերդլովսկի մարզում գործող էթնիկ խմբավորում ղեկավարելու մեջ, հայտնում է 66.ru-ն։

Առանձին վարույթ կապված է «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ հուլիսին տեղի ունեցած ձերբակալության հետ, որից հետո կալանավորվել է նրա որդին՝ Մութվալին։ Նրան մեղադրում են ուժային կառույցի աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։

Ինքը՝ Շիխլինսկին, մեղքը չի ընդունում։ Գործի նյութերն ուղարկվել են դատարան, գործընթացը կսկսվի մոտ ժամանակներս։