Վեհափառը «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած քաղաքացիների ու հոգևորականների հետ տերունական աղոթք հնչեցրեց
06 Դեկտեմբերի 2025, 21:24
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած քաղաքացիների ու հոգևորականների հետ տերունական աղոթք հնչեցրեց անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար, ապա Նաթան սրբազանի հետ նստելով մեքենան` հեռացավ օդանավակայանից։
Հավաքվածները նրան ճանապարհեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով։