Արցախի երիտասարդության բողոքի ակցիան՝ Միջազգային Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու պահանջով. տեսանյութ

31 Հուլիսի 2023, 08:40

Քաղաքականություն

Այս պահին Միջազգային Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է: Արցախի երիտասարդությունը երկու պահանջ ունի՝ նախ, Միջազգային Կարմիր Խաչի ղեկավարը միջազգային լրատվամիջոցներին ասուլիսի հրավիրի ու բարձրաձայնի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգելու մասին ու դատապարտի եղածը, և երկրորդը, որ անհապաղ վերադարձնի Վագիֆ Խաչատրյանին Հայաստան։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Ադրբեջանը առևանգել է Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին: