Վրաստանը Ռուսաստանի հետ կապող նոր ավտոճանապարհը շահագործման կհանձնվի 2028 թ-ին
10 Դեկտեմբերի 2025, 14:50
2028 թվականին շահագործման կհանձնվի Վրաստանը Ռուսաստանի հետ կապող նոր ավտոճանապարհը։ Այն անցնելու է Ռուսաստանը և Հայաստանը վրացական տարածքով կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ռազմավիրական ճանապարհ) ճանապարհին զուգահեռ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին։
«Քվեշեթի-Քոբի նոր ավտոճանապարհի կառուցման նախագծի ամբողջական ավարտը նախատեսված է մինչև 2028 թվականը»,- ասել է նա։