Հայ մարզիկները Բուխարեստում ոսկի ու արծաթ են նվաճել

01 Օգոստոսի 2023, 08:30

Սպորտ

Բուխարեստում անցկացվող ծանրամարտի՝ Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Սուրեն Գրիգորյանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալն է նվաճել։ Մինչեւ 20 տարեկանների 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 341 կգ արդյունք։ Պոկում վարժությունում գլխավերեւում պահել է 150 կգ եւ արժանացել այս վարժության փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում Գրիգորյանը ցույց է տվել 191 կգ եւ նվաճել նաեւ այս վարժության փոքր ոսկե մեդալը։

Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը նվաճել է երկամարտի արծաթե մեդալ։ Երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիրը երկամարտում գրանցել է 211 կգ արդյունք (90+121): Նա նվաճել է 81 կգ քաշային կարգի երեք արծաթե մեդալները։

Ռումինիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է 3 ոսկե, 4 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ:

Հիմա եթերում