Արմեն Համբարձումյանը՝ տարվա լավագույն հարսանեկան լուսանկարիչ

20 Դեկտեմբերի 2025, 23:15

Հայեր

Արմեն Համբարձումյանը հաղթել է հարսանեկան լուսանկարչության հեղինակավոր «International Wedding Photographer of the Year» միջազգային մրցույթում՝ դառնալով լավագույնը «Սև ու սպիտակ» անվանակարգում։

Մրցույթն անցկացվում է 2017 թվականից Ավստրալիայում և համարվում է աշխարհի ամենահեղինակավորներից մեկը: Դրա նպատակն է բացահայտել և լայն լսարանին ներկայացնել աշխարհի տաղանդավոր լուսանկարիչների կողմից ստեղծված առավել տպավորիչ հարսանեկան կադրերը: