ՀԷՑ-ի հետ կապված չենք պատրաստվում բանակցություններ վարել իշխանությունների հետ. Նարեկ Կարապետյան
23 Դեկտեմբերի 2025, 18:56
«Տաշիր կապիտալը» չի պատրաստվում ՀԷՑ-ի հետ կապված բանակցություններ վարել ՀՀ իշխանությունների հետ։ Այս մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը ՀՀ ղեկավարի ցանկությամբ չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը, երևի թե առաջին անգամ` միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ վերցրած իր պարտավորությունները չի կատարում»,-ընդգծել է նա։
Կարապետյանի խոսքով` հետևանքները չեն ուշանա, որոնք ՀՀ-ն ժամանակի ընթացքում ստիպված է լինելու կրել։
«Միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու հետևանքները կարող են խնդրահարույց լինել»,-հիշեցրել է Կարապետյանը։