25 տարի անց. Ջովաննի Սերափյանը Հայաստանում է
24 Դեկտեմբերի 2025, 19:45
Աշխարհում ամենահայտնի հայկական ծագումով Serapian բրենդի ներկայացուցիչը՝ Ջովաննի Նոդարի Սերափյանy կրկին Հայաստանում է 25 տարվա բացակայությունից հետո։ Ջովաննիի համար այս այցելությունն անձնական ու պատմական վերադարձ է դեպի սեփական արմատները։
Serapian-ը համաշխարհային լյուքս դաշտի ամենահայտնի նորաձևության տներից է, որի պատմությունը սկսվել է 1928 թվականին Միլանում՝ հայ ներգաղթյալ Ստեֆանո Սերափյանից։
Նա իր եղբոր՝ Արամայիսի հետ, 1920-ականներին տեղափոխվել էր Իտալիա։ Միլանում Ստեֆանոն հիմնել է իր առաջին արտադրամասը՝ հայկական արհեստագործական ավանդույթները համադրելով միլանյան նրբագեղության հետ։
Տասնամյակների ընթացքում Serapian–ը պահպանել ու փոխանցել է արհեստագործական ավանդույթները սերնդե սերունդ։ Երրորդ սերնդի ներկայացուցիչներ Ջովաննի Նոդարի Սերափյանն ու Արտավազդ Սերափյանը շարունակում են պահպանել բրենդի հոգևոր և մշակութային ժառանգությունը՝ այն ադապտացնելով ժամանակակից պահանջներին։