Հունվարին «Criterion Channel»-ը կներկայացնի Ատոմ Էգոյանի ֆիլմերը
25 Դեկտեմբերի 2025, 10:00
2026 թվականի հունվարին «Criterion Channel»-ը հանդիսատեսին կներկայացնի անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի աշխատանքների մեծածավալ հետահայաց ցուցադրությունը: Ծրագրում կընդգրկվեն վարպետի ավելի քան 10 ֆիլմեր, այդ թվում՝ նրա նշանավոր կարճամետրաժ գործերը: Բացի այդ, կներկայցավի նրա բացառիկ հարցազրույցը, որը թույլ կտա ավելի խորությամբ բացահայտել ռեժիսորի ստեղծագործական ուղին:
«Criterion Channel»-ը Criterion Collection ընկերության սթրիմինգային հարթակն է, որը մասնագիտացած է դասական և հեղինակային կինոյի ոլորտում: Նրա կատալոգը ներառում է ավելի քան մեկուկես հազար ֆիլմ, ինչպես նաև հարցազրույցներ, վավերագրական նյութեր և հազվագյուտ արխիվային ձայնագրություններ, ինչի շնորհիվ հարթակը համարվում է կինոսերների համար աշխարհի կարևորագույն առցանց գրադարաններից մեկը: