Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում

29 Դեկտեմբերի 2025, 19:00

Հայեր

Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ բրիտանական «The Times»-ը, բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։ Այս մասին գրել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերն իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով»:

Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից։

Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի։